Աջակցություն CaseKey Academy 2025-ին
2025 թվականի ապրիլին Ամարյան բարեգործական հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հանդես է եկել որպես CaseKey Academy 2025 ծրագրի գլխավոր հովանավոր։
CaseKey Academy կրթական ծրագիրը կազմակերպվում է ամեն տարի՝ նախապատրաստելով ուսանողներին մասնակցելու CaseKey մրցույթին, որը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողներին գործնականում ստուգել իրենց բիզնես գիտելիքներն ու հմտությունները։ 2025 թվականին Ակադեմիան մեկնարկեց հինգամսյա ծրագիր, որն ուղղված էր քեյսերի լուծման, ռազմավարական մտածողության և փափուկ հմտությունների զարգացմանը՝ Հայաստանի տարբեր համալսարանների լավագույն ուսանողներից կազմված CaseKey-ի առաջատար մասնակիցների շրջանակում։
Ծրագիրը ներառում էր՝
- Հիմնարար ուսուցողական ծրագիր, որը իրականացվել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանի՝ Ս. Օլայանի Բիզնեսի Դպրոցի (OSB) Միջազգային Քեյս Մրցույթների ծրագրային թիմի կողմից։ Դասընթացների շրջանակում ուսանողները յուրացրին խնդիրների կառուցվածքային վերլուծության մեթոդներ, վերլուծական մտածողություն և խորհրդատվական պրեզենտացիայի ձևաչափ։ Ծրագիրը վարում էր Հակոբ Փանոսյանը՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանի Ռազմավարական կառավարման ավագ դասախոս և Միջազգային Քեյս Մրցույթների ծրագրի տնօրեն։
- Մրցակցային սիմուլյացիոն փուլ, որի ընթացքում ուսանողները կիրառեցին ստացած հմտությունները իրական պայմաններում՝ ստանալով փորձագետների դիտողությունները։
- Ռազմավարական խորացված ուսուցման փուլ, որը վարեց Հյուսիսային Կարոլինայի Պետական Համալսարանի պրոֆեսոր, մարքեթինգի և քեյս մեթոդաբանության միջազգային ճանաչում ունեցող փորձագետ դոկտոր Պիտեր Վերհալենը։ Դասընթացները ներառում էին ռազմավարական վերլուծություն, պատմողականություն (storytelling), ֆինանսական մոդելավորում և հաղորդակցություն։
- Մասնագիտացված մոդուլներ, որոնք կենտրոնացած էին ֆինանսական մոդելավորման, մարքեթինգային ռազմավարության և ներկայացման (pitch) վրա։
- Ոլորտային ներգրավման դասընթացներ՝ համաշխարհային կազմակերպությունների տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ամարյան բարեգործական հիմնադրամի աջակցությունը CaseKey Academy 2025-ին ևս մեկ անգամ վկայում է հիմնադրամի հանձնառությունը՝ զարգացնելու բիզնես կրթությունը և խթանելու երիտասարդների ներուժը Հայաստանում։ Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերելու համաշխարհային մակարդակի կրթություն և հմտություններ՝ նախապատրաստելով նրանց առաջնորդելու թե բիզնեսի, և թե կրթության ոլորտներում։