Աջակցություն CaseKey Academy 2026-ին
2026 թվականին «Ամարյան» բարեգործական հիմնադրամը երրորդ տարին անընդմեջ շարունակեց իր համագործակցությունը CaseKey Academy-ի հետ՝ աջակցելով երիտասարդների զարգացմանն ու Հայաստանում կրթական նախաձեռնությունների առաջխաղացմանը։
CaseKey Academy-ն ամենամյա կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին զարգացնել վերլուծական մտածողությունը, քեյսերի լուծման և ներկայացման հմտությունները՝ նախապատրաստվելով CaseKey ուսանողական մրցույթին։
2026 թվականին ակադեմիան ներկայացրեց ընդլայնված ծրագիր, որը տևեց հունիսից մինչև սեպտեմբեր՝ մասնակիցներին առաջարկելով հագեցած կրթական փորձառություն միջազգային փորձագետների առաջնորդությամբ, մասնագիտացված բիզնես ուսուցմամբ և ոլորտի առաջնորդների հետ անմիջական շփման հնարավորությամբ։
Ծրագիրը ներառում էր՝
- երեք ինտենսիվ վերապատրաստման մոդուլ՝ միջազգային համալսարաններից հրավիրված փորձագետների մասնակցությամբ, որտեղ ներկայացվեցին քեյսերի լուծման տարբեր մոտեցումներ և գործնական առաջադրանքներ
- ֆինանսների և մարքեթինգի մասնագիտացված դասընթացներ, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին խորացնելու իրենց գիտելիքները և զարգացնելու գործնական հմտությունները համապատասխան ոլորտներում,
- ոլորտի առաջնորդների մասնակցությամբ հանդիպումներ և նեթվորքինգի հնարավորություններ, որոնց ընթացքում ուսանողները շփվեցին բիզնեսի, ձեռներեցության և նորարարության ոլորտների ներկայացուցիչների հետ,
- գործնական քեյսերի լուծում և փորձնական մրցույթներ, որոնց շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան ամրապնդելու իրենց հմտություններն ու կիրառելու ստացած գիտելիքները։
«Ամարյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը CaseKey Academy-ին ևս մեկ անգամ ընդգծում է երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանն ուղղված նրա հետևողական աջակցությունը։ Նման նախաձեռնությունների միջոցով հիմնադրամը նպաստում է երիտասարդների գիտելիքների, հմտությունների և փորձի զարգացմանը՝ աջակցելով նրանց հետագա մասնագիտական կայացմանը։

