Աջակցություն Գորիսում տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոնի ստեղծման ծրագրին
Ծրագրի մասին
2024 թվականի փետրվարին Ամարյան բարեգործական հիմնադրամը նվիրատվություն է կատարել Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոն» ծրագրին, որն իրականացվում է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից «301 Իմաստության երկիր» հիմնադրամի աջակցությամբ։
Տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոնի նպատակն է ապահովել Արցախից տեղահանված տարեցների բարեկեցությունը, մասնավորապես այն տարեցների, որոնք մնացել են առանց ընտանիքի կամ հարազատների։
«Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի այս կենտրոնը կունենա 24 սենյակ, սոցիալական ճաշարան, ցերեկային կենտրոն՝ այս խոցելի խմբին ապահովելով արժանապատիվ կենցաղային պայմաններով և սոցիալական ծառայություններին հասանելիությամբ, ինչպես նաև ապահով միջավայր կստեղծի միայնության ու մեկուսացման զգացողության հաղթահարման համար:
Ամարյան բարեգործական հիմնադրամը 18 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել «Տարեցների ցերեկային ժամանցի և խնամքի կենտրոն» ծրագրին: Այս գումարը կուղղվի տարեցների կենտրոնի շենքի գնմանը:
Այս ծրագիրը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 50 շահառուների: