Աջակցություն Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին, դպրոցին և տեղահանված արցախահայերին
November 28, 2023
Back to the News section
Ծրագրի մասին
2023 թվականի նոյեմբերին Ամարյան բարեգործական հիմնադրամն իր առաջին նախագիծն իրականացրեց Սյունիքի մարզում՝ Ամարյան ընտանիքի հայրական գյուղ Վերիշենում։
Նվիրատվությունը ներառում էր՝
- Տաք վերարկուներ և ձմեռային կոշիկներ,
- Դպրոցական պարագաներ արցախահայ երեխաների համար,
- Վերիշենի դպրոցի մարզադահլիճների վերանորոգման համար անհրաժեշտ նյութեր և մարզագույք, այդ թվում՝ բասկետբոլի, վոլեյբոլի և ֆուտբոլի ցանցեր ու գնդակներ և այլ պարագաներ:
2023-2024թթ.-ին Սյունիքում իրականացվող նախագծերի համար Ամարյան բարեգործական հիմնադրամը հատկացրել է ընդհանուր նախնական 122 մլն դրամ բյուջե։
Այս ծրագիրը անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել ավելի քան 246 շահառուների և աջակցել Վերիշենի դպրոցին, որտեղ կրթվում է 345 աշակերտ: