Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է Sevan Startup Summit 2025-ին
Կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցում է Sevan Startup Summit 2025-ին որպես «SSS Friends» հովանավոր:
Sevan Startup Summit 2025-ը, որն անցկացվում է ամեն տարի Սևանա լճի ափին՝ բացօթյա ճամբարային ձևաչափով, միավորում է հիմնադիրների, ներդրողների և ստարտափով հետաքրքրվող երիտասարդների՝ համագործակցության և փորձի փոխանակման նպատակով: Այս մեկշաբաթյա միջոցառումը ներառում է բիզնես, ստարտափ գաղափարների ներկայացման մրցույթներ, մենթորական հանդիպումներ, ոլորտային վարպետաց դասեր և հնարավորություն է տալիս մասնակիցներին ձեռք բերել գործնական հմտություններ ու ընդլայնել մասնագիտական կապերը։
Ծրագրին աջակցելով՝ հիմնադրամը նպատակ ունի խթանել Հայաստանի երիտասարդների նախաձեռնողականությունն ու նորարարական մտածողությունը և նրանց ապահովել հնարավորություններով, որոնք անհրաժեշտ են սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու և զարգացնելու համար։
Ամարյան բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են ձեռնարկատիրության ու կրթության զարգացմանը և առաջնորդների նոր սերնդի ձևավորմանը։