Պատրաստ է Տաթևի վանքը և Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու համար անհրաժեշտ նախնական առաջադրման փաթեթը

May 16, 2025
Back to the News section

2025թ.-ի մայիսին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման մոտեցումների քննարկմանը նվիրված գիտագործնական աշխատաժողով:

Տաթևի վանքը և Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու համար անհրաժեշտ նախնական առաջադրման փաթեթը պատրաստ է: Այն պատրաստվել է 2023-2024 թթ. «301․ Իմաստության Երկիր» և Ամարյան բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» հետ համագործակցությամբ կազմակերպված գիտական արշավախմբերի աշխատանքների և հետազոտությունների շարքի հիման վրա: Փաթեթը քննարկվել է 2025թ.-ի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցած գիտագործնական աշխատաժողովի ընթացքում, որը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կառավարման մոտեցումների քննարկմանը: Աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանքը և Որոտանի կիրճը, որոնք 1995 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ամարյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը: Նա ընդգծեց նախագծի և նման աշխատաժողովների կարևորությունը՝ նշելով, որ դրանք լավ հարթակ են ակադեմիական, պետական և մասնավոր հատվածների համայնքները մեկ ընդհանուր՝ ժառանգության պահպանման և կառավարման թեմայի շուրջ միավորելու համար։ Խաչատուրյանն ավելացրեց, որ  Հիմնադրամն ուրախ էր աջակցել ծրագրին՝ հաշվի առնելով նաև այն, որ Հիմնադրամի հիմնադիրներն արմատներով Սյունիքի մարզից են և մեծ կարևորություն են տալիս այդ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերին։ Նա իր երախտագիտությունը հայտնեց ծրագրում ներգրավված բոլոր մասնակիցներին և կողմերին։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: