Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու 17-րդ դարի որմնանկարի վերականգնումԶորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու 17-րդ դարի որմնանկարի վերականգնում

September 2, 2025
Back to the News section

Հայաստանի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանն ուղղված իր հանձնառության շրջանակում Ամարյան բարեգործական հիմնադրամն աջակցել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի որմնանկարի վերականգնման աշխատանքների իրականացմանը։ Աշխատանքների իրականացման համար գիտամեթոդական հետազոտությունները սկսվել են 2024 թվականին, իսկ բուն վերականգնման աշխատանքներն իրականացվել են 2025 թվականին և ավարտի են հասցվել նույն թվականի ամռանը։

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ 1679 թվականի կործանարար երկրաշարժից հետո այն վերակառուցվել է և մինչ օրս ծառայում է շուրջ 300 անդամ ունեցող համայնքին: Նաղաշ Հովնաթանին վերագրվող այս որմնանկարը եկեղեցու եզակի գանձերից է և ունի բացառիկ պատմական ու գեղարվեստական արժեք։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան և ներառել են մրի և քարացած կեղտի շերտերի մաքրում, վնասված հատվածների ամրացում և գունային լրացումներ՝ ստեղծագործության իսկությունը պահպանելու նպատակով։

Այս աշխատանքների արդյունքում բացահայտվել են որմնանկարի մանրամասն պատկերները, ներառյալ՝ Քրիստոսի աղոթքը Գեթսեմանի այգում, Տիրամայրը մանուկ Քրիստոսի հետ, ում ձեռքին խաչափայտն է, Ստեփանոս Նախավկայի և Հովհաննես Մկրտչի պատկերները, որոնք ընդգծում են Խաչի փրկագործությունը, ինչպես նաև քրիստոնեությունն իբրև ճշմարիտ և աշխարհակալ կրոն ներկայացնելու գաղափարը։

2024
Ամարյան բարեգործական հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: